Ավելի քան 60 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ

159

Նախօրեին 62 քաղաքացի է Երևանից Ստեփանակերտ վերադարձել․ հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 52 158 տեղահանված: Շփման գծով տեղաշարժվող ավտոբուսների անվտանգությունն ապահովել են ռուս զինծառայողները: