🟢 Ապրիլի 7-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան և Բաքուն սկսել են իրականացնել Ադրբեջանի զինված ուժերի արդիականացման ծրագրի կետերը։
Նրա խոսքով՝ արդիականացման նպատակներից մեկը երկու եղբայրական երկրների բանակների փոխգործակցության մակարդակի բարձրացումն է:
«Մենք պատրաստել և գործարկել ենք ճանապարհային քարտեզ, որն ուղղված է ադրբեջանական բանակի վերազինմանը և արդիականացմանը` ժամանակակից պահանջներին համապատասխան, և հետագայում երկու եղբայրական երկրների բանակների փոխգործակցության մակարդակի բարձրացմանը», – Աքարի խոսքերն է մեջբերում Թուրքիայի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը: