Ենթադրյալ կաշառքի գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվեց քննել ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած՝ ինքնաբացարկի միջնորդությունը։
Նրա խոսքով՝ միջնորդությունը ներկայացված է եղել նույն հիմքով, ինչ 2021 թ․ հոկտեմբերին։
Իր հերթին, պաշտպան Հայկ Ալումյանն առարկեց, որ միջնորդության փաստական հիմքերը տարբեր են։ Սակայն դատավորը հրաժարվեց միջնորդությունը քննել։








