Ուրբաթ, Հունիսի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս պարզաբանումները լրիվ բավարար են ԱԱԾ մեր գործընկերների կողմից Հայաստան երկրում սատանային շատ արագ հայտնաբերելու և մեր հոգևոր տնից վռնդելու համար. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

19/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ–ն հայտարարություն է տարածել, որտեղ ասված է.

«Ինչպես հիշում եք, կառավարության նիստերից մեկի ժամանակ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ԱԱԾ տնօրենին բառացի, ամենայն լրջությամբ հանձնարարեց պարզել և գտնել «սատանային»։ Նկատի ունենալով, որ ԱԱԾ մեր գործընկերները տևական ժամանակ է փաստացի չեն կարողանում կատարել տրված հանձնարարականը, որոշեցինք օգնել այդ հարցում։

Ըստ Աստվածաշնչի, սատանան գոյություն ունի աշխարհաստեղծման օրերից։ Չնայած ունեցած անվանումների բազմազանությանը՝ սադայել, ազրայել, դև, չարք և այլն, այն իր էությամբ ու գործելակերպով մարդուն թշնամի ուժի հետ նույնականացվող հասկացություն է, պատկերացում, ընկալում, շունչ, գոյ։

Յուրաքանչյուր հայ քրիստոնյա, աստվածաշնչյան արժեքների հետ առնչվող մարդ բնականաբար փորձում է ամեն կերպ խուսանավել սատանայի հետ հարաբերվելուց, իսկ թե կուլ է տվել նրա հետ հաղորդակցվելու խայծը՝ եկեղեցի գնալով ու հաղորդություն ընդունելով աշխատում է հրաժարվել նրանից ու նրա խաբեությունից, պատրանքներից, խորհուրդներից, չար կամքից ու զորությունից, փորձելով վերադառնալ Աստծո գիրկ:

Հարգելի գործընկերներ, սատանայաբացահայտման օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելիս առաջարկում ենք աչքաթող չանել հետևյալ հանգուցային գործոններն ու փաստերը՝

1․ ձեր փնտրած հայաստանյան սատանան ունի առավել քան կոնկրետ մարդու կերպարանք, սակայն չունի սիրտ ու հոգի՝ ինչը միանգամայն պատշաճում է նրա էությանն ու կոչվածությանը,

2․ աջ ու ահյակ շաղ է տալիս հիվանդություններ, որպեսզի, որքան հնարավոր է, շատ մարդկային կյանքեր խլի (Հայաստանում հայտնի համավարակից մահացել է արդեն 5500 մարդ։ Այս ցուցանիշով մեր երկիրը աշխարհի առաջատարների թվում է),

3․ կարող է լինել խռովության պարագլուխ՝ ցնորական գաղափարներով զինելով խելագարված ամբոխների (տես՝ երևանյան 2008-ի մարտի 1-ի, 2018-ի ապրիլ-մայիսյան դեպքերը),

4․ նա կեղծիքների թագավորն է ու խաբեբայի իր այս որակում մարդկությանը տանում է մոլորության ճանապարհով, հասարակությանը բաժանում է սևերի և սպիտակների, կենդանակերպերի, ստեղծում է ու շուրջը սփռում է քաոս, ստում է շռայլաբար՝ անմեղ գառան ժպիտի տակ քողարկելով յուր նողկալի էությունը, իր ստի մագիլներում մարդկանց դարձնում է կամակատարների անուղեղ կենսազանգված, հեռացնում է եկեղեցուց, հավատից, ազգային արժեքներից, հրճվում բերած ավերով,

5․ տանել չի կարողանում եկեղեցին, ատում է հոգևորականներին։ Վերջիններս հրաշալի են զգում նրա ներկայությունը, այնքան հրաշալի, որ դուրս են հանում եկեղեցուց՝ նրա պիղծ առկայությունից ազատելով զերծ պահել Աստծո տունը։ Սատանան խուսափում է եկեղեցական արարողություններից, իր հոգեզավակ սորոսաճտերին ընդդեմ է տրամադրում առ հոգևոր արժեքները, հովիվները, եկեղեցական բարձրաստիճան այրերը, կազմակերպում է հարձակումներ նրանց վրա,

6․ սիրում է այցելել գերեզմաններ, իր ներկայությամբ պղծել զոհվածների հիշատակը, ոտնակոխ անել շիրիմները,

7․ տենչում է արյուն, ինչը նրա բարձրագույն հաճույքի արտահայտությունն է (տես՝ 2008-ի մարտիմեկյան դեպքերին զոհ գնացած 10-ը հոգուն, Արցախյան վերջին պատերազմում արդեն 4000-ի սահմանագիծը հատած նահատակներին (սա դեռ ըստ պաշտոնական լրատվության) և ավելի քան 10000 խեղվածները),

8․ սրբություն չունի, նրա համար չկան, գոյություն չունեն ազգ, հայրենիք, պատիվ, խիղճ հասկացությունները։

Մեր կարծիքով վերոհիշյալ պարզաբանումներն իրենց ամբողջության մեջ լրիվ բավարար են ԱԱԾ մեր գործընկերների կողմից Հայաստան երկրում սատանային շատ արագ հայտնաբերելու և մեր հոգևոր տնից վռնդելու համար»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վարդենիսի հատվածում թշնամու կետային առաջխաղացումը հեռուն գնացող նպատակներ ունի

Հաջորդ գրառումը

«Ինչո՞ւ որոշեցին, որ առնչություն չունի, պարզ չէ, քանզի ՊՆ-ն ասել է «ՉԳԻՏԵՆՔ»․ Կարեն Վրթանեսյանը՝ Տեղեկատվության ստուգման կենտրոնի լուրի մասին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Քպ-ի հանրահավաքով պայմանավորված՝ կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը

05/06/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքն ամփոփում է քարոզարշավը

05/06/2026
Նորություններ

Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը

05/06/2026
Նորություններ

Արմեն Աշոտյանն ու Արթուր Ավագյանը ձերբակալվել են, իսկ Արման Սահակյանը՝ կալանավորվել. Տիգրան Աբրահամյան

05/06/2026
Հաջորդ գրառումը

«Ինչո՞ւ որոշեցին, որ առնչություն չունի, պարզ չէ, քանզի ՊՆ-ն ասել է «ՉԳԻՏԵՆՔ»․ Կարեն Վրթանեսյանը՝ Տեղեկատվության ստուգման կենտրոնի լուրի մասին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Կասեն՝ Հայաստանը պետք է տարրալուծվի օտար եկվորների մեջ՝ համաձայն ենք. Արմեն Այվազյան

05/06/2026

Խոշոր հաշվով, Փաշինյանն ու Քպ-ն Հայաստանի և հայ ժողովրդի գոյատևման խնդիր չեն տեսնում։ Նրանց հավատամքը շատ պարզ է. ինչ որոշեն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է

05/06/2026

Factor TV-ն ուշադրությամբ հետևում է նախընտրական բանավեճի ընթացքին և առանձնացրել է այն պնդումները, որոնք կասկածելի են և կարող են ստուգվել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական