«Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողական աշխատանքները դադարեցվել են, կվերսկսվեն առավոտյան։
ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը պարզաբանել է, թե ինչու այս գիշեր որոնողական աշխատանքներ չեն տարվի։
Նա նշել է, որ այդ հատվածում ավելի վտանգավոր իրավիճակ է. փլուզման վտանգն ավելի մեծ է։ Եվ շտաբի կողմից որոշվել է գիշերային ժամերին աշխատանքները դադարեցվեն, լույսը բացվելուն պես կվերականգնվեն։