Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամեն տարի ունենալ պետությանը պատճառված վնասի վերականգնման հանրագումար. Գլխավոր դատախազ

01/11/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քրեական գործերով մինչդատական վարույթի փուլում պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման նպատակով վճարումները պետք է կատարվեն մեկ միասնական գանձապետական հաշվեհամարին: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ այս նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին հանդիպման ժամանակ: 

Հանդիպմանը մասնակցել են Դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի, ինչպես նաև Քննչական կոմիտեի ներկայացուցիչները: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին և տեղեկացրել, որ աշխատանքային խումբը մինչև տարեվերջ վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացնի պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման մեկ միասնական գանձապետական հաշվեհամար ունենալու գործընթացի կազմակերպման մասին եզրակացություն՝ ֆինանսական և իրավական բաղադրիչներով: «Հարցը շատ կարևոր է. բոլորս պետք է շահագրգռված լինենք, որ օր առաջ ստեղծենք միասնական հաշիվ, որպեսզի, ինչպես ՀՀ վարչապետն է բազմիցս նշել, ամեն տարի ունենանք պետությանը պատճառված վնասի վերականգնման հանրագումար, այն արտացոլվի նաև պետական բյուջեի եկամուտների մեջ»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը:

Գլխավոր դատախազության Կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանը աշխատանքային խմբին է ներկայացրել պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման գործող կարգավորումների կապակցությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքներն ու գույքագրված խնդիրները, որոնք խոչընդոտում են վերականգնված գումարները տնօրինելիս և հաշվառելիս: Մասնավորապես, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրավասու մարմիններում քննվող քրեական վարույթներով պետությանը կամ համայնքներին պատճառված վնասը վերականգնվում է տարբեր նախաքննական մարմինների կամ դատախազության դեպոզիտային, պետությանը պատճառված վնասի վերականգնման և ՊԵԿ միասնական հաշվեհամարներին:

«Որոշ դեպքերում պատճառված վնասը վերականգնվում է այն կազմակերպության հաշվեհամարին, որին հանցագործությամբ պատճառվել է վնասը, իսկ հաճախ մեկ նախաքննական մարմնում քննվող քրեական վարույթով պատճառված վնասը վերականգնվում է մեկ այլ նախաքննական մարմնի դեպոզիտային հաշվին»,- տեղեկացրել է վարչության պետը:

Հանդիպման ընթացքում պետական մարմինների ներկայացուցիչներն անդրադարձել են պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման արդյունավետ մեխանիզմ ներդնելու, դրան զուգահեռ՝ տարիների ընթացքում տարբեր պետական մարմիններին այդ նպատակով փոխանցված գումարների գույքագրում սկսելու հարցերին, տրվել են նաև հանձնարարականներ, սահմանվել են ժամկետներ: Աշխատանքային խմբի հանդիպումները կրելու են շարունակական բնույթ՝ ապահովելու համար վարչապետի որոշմամբ սահմանված վերջնաժամկետի պահպանումը: 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԽ պատգամավորներին ընդունել է Ռուբեն Ռուբինյանը

Հաջորդ գրառումը

Ֆիքսվել է, որ կան հարցեր, որոնք համաձայնեցված չեն և պետք է աշխատել. Դավիթ Բաբայան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026
Նորություններ

Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում. Վարուժան Գեղամյան

09/05/2026
Նորություններ

Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը, մեր բանակի ծնունդը և հերոսներին. Արցախի ԱԺ

09/05/2026
Հաջորդ գրառումը

Ֆիքսվել է, որ կան հարցեր, որոնք համաձայնեցված չեն և պետք է աշխատել. Դավիթ Բաբայան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական