Շաբաթ, Ապրիլի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Մայր Աթոռի սարկավագաց դասի հետ

29/12/2020
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դեկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով (այս տարի դեկտեմբերի 26-ին) հանդիպում ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սարկավագաց դասի հետ։  Այս մասին հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Սարկավագները Հայոց Հովվապետին ողջունեցին «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղի երգեցողությամբ, այնուհետև Տերունական աղոթքից հետո Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը կրտսեր միաբանների անունից դիմեց Նորին Սրբությանը՝ ընդգծելով, որ սարկավագաց դասն ի մի է հավաքվել ստանալու Հայոց Հայրապետի օրհնությունը, լսելու նրա հայրական խրատներն ու հորդորները՝ առավել նախանձախնդրությամբ շարունակելու իրենց ծառայությունը Հայոց Եկեղեցու անդաստանում։ Մուշեղ եպիսկոպոսն իր խոսքում նաև անդրադարձավ արցախյան պատերազմի օրերին գնդերեց սարկավագների քաջարի ծառայությանը, որով հաստատեցին Սուրբ Ստեփանոս Նախավկայի նվիրյալ ու ճշմարիտ ժառանգորդ լինելու առաքելությունը։

Այնուհետև սարկավագներին իր հայրապետական պատգամն ու օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նորին Սրբությունը ցավով արձանագրեց, որ պատերազմի ծանր հետևանքներով պայմանավորված այս տարի Մայր Աթոռում Սուրբ Ստեփանոսի տոնն առանձնակի հանդիսավորությամբ չնշվեց։ Սակայն Հայոց Հայրապետը կարևոր նկատեց հանդիպումը սարկավագների հետ՝ մեկ անգամ ևս անդրադառնալու Հայոց Եկեղեցու առաքելությանը, սարկավագների ծառայությանը Եկեղեցու անդաստանում ու հայ ժողովրդի կյանքից ներս, որպեսզի առավել ջանասիրությամբ շարունակեն իրենց հոգևոր սպասավորությունը հայորդիներին։

Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց սարկավագաց դասին նվիրյալ ծառայության համար՝ մասնավորաբար նշելով գնդերեց սարկավագների՝ Հայոց բանակին մատուցած օգտաշատ ծառայության մասին՝ փաստելով նաև, թե անձնական օրինակով ինչպիսի ոգի էին ներշնչում, արիություն փոխանցում մեր բանակի զինվորներին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն արտահայտեց նաև այն սարկավագներին, որոնք քաջարի ոգով ու սիրով այդ դժվար ու ծանր օրերին հանձ առան իրենց ծառայությունը բերել Դադիվանքում՝ հաղթահարելով թշնամու ոտնձգությունները, որով կարելի դարձավ հնամյա վանական համալիրը պահել Արցախի թեմի վերահսկողության ներքո։

Հայոց Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ թե´ կորոնավիրուսի համավարակի և թե´ արցախյան պատերազմի պայմաններում եկեղեցականությունն իր բոլոր դասերով դրսևորեց բարձր գիտակցություն ու ծառայասիրության ոգի՝ ամբողջական մասնակցություն բերելով հայրենիքի ծառայությանը և շոշափելի ներդրում ունենալով տարբեր խնդիրների կարգավորման գործում։

Անդրադառնալով ներկայիս կացությանը և հայ ժողովրդի զավակների կյանքում հոգևոր խնամքի իրականացման կարևորությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ հոգևորականությունը, այդ թվում՝ սարկավագները, շատ անելիքներ ունեն՝ մեղմելու ցավն ու կորուստն այն ընտանիքների և անհատների, որոնք առավել մեծ չափով են կրել պատերազմի հետևանքները և կարիքն ունեն զորակցության։ Այս առումով Նորին Սրբությունը ներկայացրեց Մայր Աթոռի «Աջակցենք Արցախին» սոցիալական ծրագրի իրագործման նպատակով ստեղծված հատուկ հանձնախմբի առաքելությունը՝ կարևոր նկատելով նաև ծրագրում սարկավագների ներգրավվածությունը։

Վերջում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց սարկավագներին անսակարկ նվիրումով ու նախանձախնդրությամբ շարունակել իր ազգանվեր ու աստվածահաճո սպասավորությունը՝ մաղթելով նրանց Աստծո օգնականությունը, զորակցությունն ու օրհնությունը, որպեսզի կարողանան իրենց ծառայությամբ պայծառացնել Հայոց Եկեղեցին՝ այն առավել սիրելի դարձնելով ազգի զավակների համար։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հետաքրքիր է, Երևանի Քոչարի փողոցի վրայի դղյակը Հայկ Սարգսյանի հայրիկն ի՞նչ փողերով է 1998 թ-ից սկսել կառուցել. Գագիկ Համբարյան

Հաջորդ գրառումը

Հարցազրույց Վիտալի Բալասանյանի հետ Интервью с Виталием Баласаняном /28.12.2020/ (տեսանյութ)

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ապրիլի 19-ի երեկոյան Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագ կմատուցվի

19/04/2025
Նորություններ

Պարտավորվում եմ պաշտպանել քաղաքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը. Վարդան Ղուկասյան

19/04/2025
Նորություններ

ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից. Արման Թաթոյան

18/04/2025
Նորություններ

Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի. ՀՀ ՄԻՊ

18/04/2025
Հաջորդ գրառումը

Հարցազրույց Վիտալի Բալասանյանի հետ Интервью с Виталием Баласаняном /28.12.2020/ (տեսանյութ)

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  

Վերջին լուրեր

Նորություններ

Ապրիլի 19-ի երեկոյան Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագ կմատուցվի

19/04/2025

Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը, այս տարի սկսվում է ապրիլի 19-ի երեկոյան, երբ, ըստ եկեղեցական կարգի, օրը փոխվում է: Շաբաթ երեկոյան...

ԿարդալDetails
Նարիշկին

Նարիշկինն այցելել է Բաքու

19/04/2025

Պարտավորվում եմ պաշտպանել քաղաքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը. Վարդան Ղուկասյան

19/04/2025

Փաշինյանը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին

19/04/2025

Փաշինյանը գործարար աշխատաժողովի մասնակիցների հետ այցելել է Կիրանց

19/04/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական