Չորեքշաբթի, Ապրիլի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ահա և վերջ․ պաշտոնապես հայտարարում եմ մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտի մասին․ Արսեն Ջուլֆալակյան

12/07/2021
- Սպորտ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ահա և վերջ… Ցանկացած լավ բան մի օր ավարտվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արսեն Ջուլֆալակյանը և հայտնել մարզիկի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։

«Պաշտոնապես հայտարարում եմ մարզիկի պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտի մասին:

23 տարի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի, Աշխարհի գավաթակրի, Օլիմպիական փոխչեմպիոնի նվաճված տիտղոսներ, աննկարագրելի զգացողություններ, անթիվ-անհամար հիշողություններ…

Երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել բարձր պահել Հայաստանի Հանրապետության պատիվը համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարերում, հնչեցնել Հայոց Հիմնը և պարգևել ուրախության և հաղթանակի ակնթարթներ հազարավոր մեր հայրենակիցներին աշխարհով մեկ: Այդ զգացումն ուղղակի անկրկնելի է:

Իրականում շատ երկար կարելի է արտահայտվել, բայց կբավարարվեմ միայն շնորհակալական խոսքով, իսկ ավելի ծավալուն կխոսեմ մամլո ասուլիսի և հարցազրույցների ձևաչափով:Առաջին հերթին շնորհակալ եմ ընտանիքիս և այն մարզիչներիս, ովքեր անշահախնդիր և իրապես նվիրվեցին այս ծանր գործին:

Ձեր շնորհիվ միայն հնարավոր եղան այս մեծ նվաճումները:

Շնորհակալ եմ ընկերներիս,ովքեր անկախ իրավիճակից, երբեք չլքեցին ինձ: Իհարկե, այդ շրջանակը լրջագույն ֆիլտրացիայի ենթարկվեց:

Շնորհակալ եմ գերմանական KSV Aalen 05 և ֆրանսիական C.P. Besançon ակումբներին, որոնցում ընդհանուր առմամբ 9 տարի հանդես եկա: Թերագնահատել նրանց ներդրումը հաղթանակներիս և կայացմանս մեջ ուղղակի անհնար է: Եվ որ էլ ավելի կարևոր է, ձևավորվեցին շատ ջերմ, ընկերական հարաբերություններ և միջազգային կապեր:

Շնորհակալություն Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային, ՀԱՕԿ-ին և երջանկահիշատակ սպորտի նախարարությանը՝ աջակցելու և գնահատելու համար արված աշխատանքը:

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ուրախացել և տխրել են իմ հաղթանակներով և պարտություններով:

Հպանցիկ նշեմ նաև չարախոսներին և վատաբանողներին: Կեցցե՛ք, ձեր քայլերով և ձեր առողջության հաշվին մոտիվացրիք ինձ և տվեցիք այն սպորտային ագրեսիան,որը երբեմն կարող էր պակասել: Շարունակե՛ք նույն ոճով:

Եվ իհարկե, շնորհակալություն սպորտային անաչառ լրագրողներին, ովքեր այդ ամենը լուսաբանեցին:

Հանրագումարի բերելով նվաճումները.

Օլիմպիական 3 խաղերի ուղեգրերի նվաճում(Պեկին, Լոնդոն, Ռիո):

Լոնդոն 2012-ի արծաթե մեդալ

Աշխարհի առաջնությունների 4 մեդալ՝ ոսկի, արծաթ, 2 բրոնզ

Եվրոպայի առաջնությունների 4 մեդալ՝ ոսկի, արծաթ, 2 բրոնզ

Աշխարհի գավաթի ոսկե և բրոնզե մեդալ

Ունիվերսիադայի բրոնզե մեդալ

Երիտասարդների աշխարհի չեմպիոն

Երիտասարդների Եվրոպայի առաջնությունների արծաթ և բրոնզ

Պատանիների Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն

Հայրենիքին մատուցած ծառայությունների 1-ին և 2-րդ աստիճանի մեդալ

ԵՊՀ Ոսկե մեդալ

ՀՀ 2012թ լավագույն մարզիկ

Սպորտի վաստակավոր վարպետ

հ.գ. սպորտային լրագրողներին լրացուցիչ տեղյակ կպահվի մոտակա մամլո ասուլիսի մասին»,- գրել է Ջուլֆալակյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սրբուհի Ղազարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

Հաջորդ գրառումը

Վրաստանի վարչապետի կարծիքով, ԼԳԲՏ հակառակորդների հանրահավաքները բխում են Սաակաշվիլու և Ռուսաստանի շահերից

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վարչական ռեսուրսի չարաշահման որևէ դեպք չի արձանագրվել. Վահագն Հովակիմյան

15/04/2026
Նորություններ

Քպ-ն իր ընտրական ցուցակը կներկայացնի ԿԸՀ

15/04/2026
Նորություններ

Արցախի պատվիրակությունը Փարիզում քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների հարցի միջազգային իրազեկման ակտիվացումը

15/04/2026
Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 15.04.2026

15/04/2026
Հաջորդ գրառումը

Վրաստանի վարչապետի կարծիքով, ԼԳԲՏ հակառակորդների հանրահավաքները բխում են Սաակաշվիլու և Ռուսաստանի շահերից

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես մենք մտանք Ղարաբաղ,  մտանք Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ. Էրդողան

14/04/2026

Էրդողանը Իսրայելին սպառնացել է ռազմական միջամտությամբ։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ,  մտանք Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ», - ասել է Թուրքիայի...

ԿարդալDetails
Նորություններ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանը ձերբակալվել է

14/04/2026

«Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց...

ԿարդալDetails
Նորություններ

19-ամյա զինվորը հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է

14/04/2026

Այսօր՝ ապրիլի 14-ին, հերթական մահվան դեպքն է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական