ՀՀ ԱԺ–ն այսօր` մայիսի 14-ին, ժամը 18.00-ին արտահերթ նիստ կգումարի` քննարկելու Սյունիքում ու Գեղարքունիքում ՀՀ սահմաններին ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես էր եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։







