2021 թվականի սկզբից Ադրբեջանը Հարավային գազային միջանցքով ավելի քան 14 միլիարդ խորանարդ մետր է մատակարարել Վրաստանին, Թուրքիային և եվրոպական մի շարք երկրների։ Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը՝ հինգշաբթի օրը ելույթ ունենալով Բաքվում «Աշխարհը COVID-19-ից հետո» համաժողովի բացման ժամանակ։
«Հարավային գազային միջանցքով տարեսկզբից ավելի քան 14 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարվել Վրաստան, Թուրքիա, Իտալիա, Բուլղարիա և Հունաստան, այդ ծավալի գրեթե կեսը բաժին է ընկնում ԵՄ երկրներին»,- ասել է նա։ Ալիևի խոսքով, այն երկրներում, որտեղ մատակարարվել է ադրբեջանական գազը, «գների ճգնաժամ չի եղել, և ոչ ոք չի մրսել», հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ալիևը Հարավային գազային միջանցքն անվանել է ոչ միայն երթուղիների, այլև գազի մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման նախագիծ։