Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Թուրքիան հերքել է Ինջիրլիք ավիաբազա C-400-ի տեղափոխման մասին տեղեկությունները

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հերքել է Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերը Ինջիրլիք ավիաբազա փոխանցելու մասին տեղեկությունները, հայտնում է Anadolu-ն՝ վկայակոչելով պաշտպանության գերատեսչության աղբյուրներ։

Ռուսաստանը և Թուրքիան 2017 թվականին ստորագրել էին Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնդային համալիրի պայմանագիր, թուրքական կողմին մատակարարումները կատարվել են 2019 թվականի ամառ-աշնանը։ Դրանց տեղափոխման մասին հայտնել են թուրքական մի քանի լրատվամիջոցներ։

«Այդ հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը», – գործակալությունը մեջբերում է զրուցակցի խոսքերը։

Թուրքիայի հարավային Ադանա նահանգում գտնվող Ինջիրլիք ավիաբազան օգտագործվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից։