Տաջիկստանում և Ղրղզստանում գտնվող ռուսական ռազմակայանները կներգրավվեն ՀԱՊԿ-ի սահմանները պաշտպանելու գործում Աֆղանստանից անմիջական ագրեսիայի դեպքում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ խոսելով Աֆղանստանից բխող սպառնալիքների չեզոքացման միջոցառումների մասին:
Նախարարը նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները, իրենց մասշտաբով և պաշտպանական ներուժով, չեն կարող Ռուսաստանի հետ հավասար դիրքերում լինել և օգնության կարիք ունեն աֆղանական ուղղությամբ, քանի որ վերջին հաշվով դա վերաբերում է Ռուսաստանի ռազմական անվտանգությանը:
Շոյգուն նաև նշել է, որ Մոսկվան և Դուշանբեն իրականացնում են Տաջիկստանի բանակի վերազինման համատեղ ծրագիր, սակայն այժմ անհրաժեշտություն է առաջացել ամրապնդել հանրապետության սահմանապահ զորքերի մարտական ներուժը: