Տաջիկստանի կենտրոնում գտնվող Տաջիկաբադի շրջանի Բուստոն գյուղի հինգ բնակիչներ զոհվել են 5,9 բալ ուժգնությամբ երկրաշարժի արդյունքում, որը հանրապետությունում տեղի ունեցել շաբաթ օրը: Մի քանի գյուղերում վնասվել է մոտ 20 տուն և էլեկտրահաղորդման գծեր:
Տաջիկստանում ռուսական ռազմական օբյեկտները չեն վնասվել, ասված է Կենտրոնական ռազմական շրջանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Երկրաշարժի օջախը, ըստ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի, ընկած էր 10 կմ խորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խուջանդ քաղաքից 171 կմ հարավ-արևելք: