Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի՝ երկիր ժամանելու մասին զանգվածային լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները: Այս մասին հայտարարություն է տեղադրվել երկուշաբթի հանրապետության դիվանագիտական ծառայության կայքում:
«Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ պարոն Մուհամմադ Աշրաֆ Գանիին տանող ինքնաթիռը մուտք չի գործել Տաջիկստանի օդային տարածք և վայրէջք չի կատարել երկրի տարածքում», ասվում է հաղորդագրության մեջ: ԱԳՆ-ն նշել է, որ համապատասխան խնդրանք չի ստացել աֆղանական կողմից:
Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը ևս հայտնել է, որ Աֆղանստանի նախագահը հանրապետության տարածքում չէ։







