Վրաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։
Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Մենք պատրաստ ենք աշխատել մեր հարևանների և բարեկամների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ, որպեսզի վերջնականապես երկարաժամկետ խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում», – ասել է Ղարիբաշվիլին՝ Թբիլիսիում բացելով Մետաքսի ճանապարհի համաժողովը։
Նախկինում Ղարիբաշվիլին բազմիցս առաջարկել է Թբիլիսին՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների հարթակ: