Վաշինգտոնն ու Թեհրանը մոտ են միջուկային համապարփակ համաձայնագրի կնքմանը. հղում անելով իր աղբյուրներին՝ գրում է CNN-ը։
Հաղորդվում է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը պատրաստվում են իրենց հաջորդ հանդիպման ժամանակ ստորագրել համապարփակ միջուկային համաձայնագիր։
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին, Հռոմում Իրանի և ԱՄՆ պատվիրակությունները հինգերորդ անգամ բանակցություններ վարեցին իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար։ Օմանն այդ բանակցություններում հանդես է եկել որպես միջնորդ։