Սպիտակ տունը համագործակցում է ամերիկյան մասնավոր ընկերությունների հետ՝ հատուկ անձնագրեր կամ վկայագրեր ներմուծելու համար կորոնավիրուսի դեմ պատվաստված բնակիչների համար: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ արդեն ամռանը երկրում կյանքը կսկսի նորմալանալ: Բացի դրանից, շեշտում է թերթը, ավելի ու ավելի շատ ընկերություններ են պնդում, որ ամերիկացիներից անհրաժեշտ է պահանջել պատվաստումների ապացույցներ: