«Սիրիան խստորեն դատապարտում է մի քանի օր առաջ Թուրքիայի խորհրդարանի ընդունած որոշումը՝ երկու տարով երկարաձգելու Իրաքում և Սիրիայում Թուրքիայի նախագահի որոշմամբ զինված ուժերը օգտագործելու թույլտվությունը», – ասվում է արտաքին գործերի նախարարության՝ շաբաթ օրը հրապարակած հայտարարության մեջ։
Սիրիայի ԱԳՆ-ն նշել է, որ «Թուրքիայի նախագահի քաղաքականությունը սպառնալիք է ստեղծում տարածաշրջանում, աշխարհում կայունության ու անվտանգության համար՝ կապված Սիրիայում շարունակվող հարձակումների հետ, որոնք խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը»։