Ռուսաստանը հունիսի 1-ից հետո կպահպանի սահմանափակ օդային երթևեկությունը Թուրքիայի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի գործադիր շտաբին մոտ կանգնած երկու աղբյուրներ:
«Մենք երկարաձգեցինք (դեպի Թուրքիա թռիչքների սահմանափակումը)», ասել է ՏԱՍՍ-ի զրուցակիցներից մեկը:
Դեպի Թուրքիա թռիչքների ներկայումս գոյություն ունեցող սահմանափակումները գործում են մինչև հունիսի 1-ը: Ռուսաստանը ապրիլի 15-ից հունիսի 1-ը սահմանափակել էր Թուրքիայի հետ ուղևորային թռիչքները կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով, փոխադարձության հիմքով թռիչքների քանակը կրճատվել է մինչև շաբաթական երկու անգամ: Դրանք իրականացնում են «Աերոֆլոտ»-ը և «Թուրքական ավիաուղիներ»-ը: Դեպի Տանզանիա թռիչքները դադարեցվել են: