Ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ Ժնևում. FOX News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Քիթ Քելոգը։
Հիշեցնենք, որ մայիսի 15-16-ը Անկարայում և Ստամբուլկում տեղի են ունեցել ռուս-ուկրաինական բանակցություններ, որոնք վերջնական որևէ հայտարարության չեն հանգել։ Դրանց շրջանակում տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց՝ 1000-ը հազարի դիմաց ձևաչափով։