Ներկայումս Ռուսաստանի տարածքում անիմաստ որոշում կլիներ համընդհանուր դիմակ կրելու ռեժիմի ներդրումը: Այս հայտարարությունն այսօր արել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն
Ըստ նրա, այժմ երկիրն ունի սահմանափակող միջոցների ներդրման ճկուն համակարգ, որի վերաբերյալ որոշումներ են կայացնում Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների ղեկավարները:
«Եվ, հետևաբար, անիմաստ է նույն ռեժիմը միաժամանակ ներդնել ամբողջ տարածքում», մեջբերում է նախարարին KP.RU-ն: