Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Կազանի դպրոցում տեղի ունեցած արտակարգ դեպքից հետո անհապաղ մշակել զենքի շրջանառության կանոնների խստացում։
Երեքշաբթի օրը Կազանի թիվ 175 դպրոցի նախկին աշակերտը սկսել էր կրակել ուսումնական հաստատության վրա: Արդյունքում ներկա դրությամբ ինը մարդ մահացել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել: Հարձակվողը բերման է ենթարկվել:
Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հաղորդմամբ ՝ գիմնազիային հարող տարածքում հակաահաբեկչական գործողություն է իրականացվում: Ողբերգությունից հետո քրեական գործ է հարուցվել զանգվածային սպանությունների փաստի առթիվ: