Չինաստանը էքսպերիմենտալ անօդաչու մարտական նավեր է փորձարկում երկրի հյուսիսարևելյան ափին գտնվող գաղտնի ռազմածովային բազայում, հայտնում է USNI News-ը՝ վկայակոչելով արբանյակային լուսանկարներն ու բաց տվյալներ:
Երկու անօդաչու նավեր են նկատվել նոր ռազմածովային բազայում՝ Սյաոպինդաո սուզանավերի բազայից մոտ 14 կիլոմետր և չինական խոշոր նավաշինական կենտրոն Դալյանից ութ կիլոմետր հեռավորության վրա:
Հրատարակության տվյալներով՝ Չինաստանն ունի զգալի քանակությամբ անօդաչու նավերի նախագծեր, իսկ Դալյանի մոտակայքում Չինաստանը բազմիցս փորձարկել է իր անօդաչու նավերը: