Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Չինաստանը անօդաչու նավեր է փորձարկում գաղտնի ռազմածովային բազայում․ ԶԼՄ-ներ


Չինաստանը էքսպերիմենտալ անօդաչու մարտական ​​նավեր է փորձարկում երկրի հյուսիսարևելյան ափին գտնվող գաղտնի ռազմածովային բազայում, հայտնում է USNI News-ը՝ վկայակոչելով արբանյակային լուսանկարներն ու բաց տվյալներ:

Երկու անօդաչու նավեր են նկատվել նոր ռազմածովային բազայում՝ Սյաոպինդաո սուզանավերի բազայից մոտ 14 կիլոմետր և չինական խոշոր նավաշինական կենտրոն Դալյանից ութ կիլոմետր հեռավորության վրա:

Հրատարակության տվյալներով՝ Չինաստանն ունի զգալի քանակությամբ անօդաչու նավերի նախագծեր, իսկ Դալյանի մոտակայքում Չինաստանը բազմիցս փորձարկել է իր անօդաչու նավերը: