Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կմասնակցի «Ղրիմի հարթակի» ֆորումի առաջին հանդիպմանը, որը նախաձեռնել է Կիևը: Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ղրիմի հարթակի» ծրագրված հանդիպմանը ամենաբարձր և բարձր մակարդակի որոշ երկրների մասնակցությունն անվանել էր Ղրիմի թեմային կոլեկտիվ Արևմուտքի քաղաքականացված մոտեցման ապացույց:
2020 թվականի սեպտեմբերին «Ղրիմի հարթակի» ստեղծման մասին հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Կիևը ֆորումի նպատակ է համարում «միջազգային ջանքերը, որոնք ուղղված են Ղրիմը Ուկրաինային վերադարձնելը» համակարգելուն:
Գագաթաժողովը կանցկացվի օգոստոսի 23-ին։