Չինաստանի Ուհան քաղաքի վիրուսաբան Շի Չժենլին նախազգուշացրել է կորոնավիրուսի նոր տեսակների տարածման մասին, հաղորդում է The Guardian թերթը:
Ըստ Չժենլիի, Չինաստանի հարավում և հարավ-արևմուտքում գտնվող սահմանամերձ շրջաններում չղջիկները կրում են այլ տեսակի կորոնավիրուսներ, որոնք արդեն կարող են փոխանցվել մարդկանց:
«Կորոնավիրուսային վարակների նոր տեսակները, այդ թվում` կապված SARS-CoV-2 կորոնավիրուսի հետ, հավանաբար կտարածվեն Չինաստանից դուրս բնության մեջ: Դրանք պետք է փնտրել ոչ միայն Չինաստանում, այլև Հարավային Ասիայում», ասել է վիրուսաբանը։