Ուկրաինայի անվտանգության երաշխիքները նախատեսվում է ձևակերպել և թղթին հանձնել 7-10 օրվա ընթացքում. հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո. գրում է ՏԱՍՍ-ը։
«Այս ամենը ինչ-որ կերպ կամրագրվի թղթի վրա 7-10 օրվա ընթացքում», – ասել է նա։
Զելենսկին մանրամասնել է, որ երաշխիքները ունեն երեք հիմնական բաղադրիչ՝ ուկրաինական բանակի զինում, դաշնակիցների պարտավորություններ և Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի զարգացում։