Ուկրաինական զորքերը 10 կիլոմետր խորացել են ՌԴ Կուրսկի մարզում, նշվել է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) զեկույցում։
«Օգոստոսի 6-ին եւ 7-ին հրապարակված կադրերում երեւում է, որ ուկրաինական զրահատեխնիկան առաջ է շարժվում 38К-030 մայրուղով 10 կիլոմետր միջազգային սահմանից հեռու։ Ուկրաինական հարձակողական գործողությունների մասշտաբները ներկա պահին վկայում են, որ ուկրաինական զորքերը ճեղքել են ռուսական երկու պաշտպանական գիծ եւ մեկ հենակետ»,- նշվել է զեկույցում։
ISW-ն, հղում կատարելով ռուսական ինսայդերական աղբյուրին, տեղեկացրել է, որ ուկրաինական զորքերը զավթել են 45 քառակուսի կիլոմետր Կուրսկի մարզում։
Ուկրաինական զորքերը զավթել են 11 բնակավայր։ Ռուսական աղբյուրները եւս նշել են, որ ուկրաինական զորքերը փորձում են առաջ շարժվել 38К-030 մայրուղով Սուջա-Կորենեւո ուղղությամբ, իսկ իշխանամետ բլոգերներից մեկը հայտնել է, որ օգոստոսի 7-ին տեղի ժամանակով ժամը 18.00-ին ուկրաինական զորքերը առաջ էին շարժվել հյուսիս-արեւմուտքում եւ հարավ-արեւելքում, Կորենեւոյում եւ Սուջայում մարտեր են ընթացել։
News.am