Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման վայրի մասին հինգշաբթի օրը ՏԱՍՍ-ին հայտնել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
«Հանդիպումը տեղի կունենա հունիսի 16-ին Ժնևի Լա Գրանժ առանձնատանը», ասել է նա:
Արտաքին գործերի նախարարության Twitter-ի էջում տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ Շվեյցարիան շնորհակալություն է հայտնում երկու երկրներին վստահության և Ժնևի ընտրության համար որպես գագաթնաժողովի անցկացման վայր:
XVIII դարում կառուցված Լա Գրանժ առանձնատունը գտնվում է ավելի քան 21 հա տարածք ունեցող զբոսայգու կենտրոնում։ Դա ամենամեծ քաղաքային զբոսայգին է։