Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը, ի պատասխան «ՌԻԱ» գործակալության խնդրանքին, հաստատել է The Times-ի այն տեղեկությունները, որ կառավարությունը բանակցություններ է վարում Ուկրաինային Brimstone հրթիռների վաճառքի վերաբերյալ։
Ավելի վաղ The Times-ը, վկայակոչելով ուկրաինական աղբյուր, հայտնել էր, որ Լոնդոնը Կիևի հետ քննարկում է սպառազինության վաճառքը: Պայմանագրերի համաձայն՝ Ուկրաինային կարող են մատակարարել «երկիր-երկիր» հրթիռներ, ինչպես նաև ռազմական ինքնաթիռներ: Բացի դրանից, խոսքը Brimstone հրթիռների մասին է, որոնք մշակվել են MDBA կոնսորցիումի կողմից նավերի վրա տեղադրելու համար։ Brimstone-ը բարձրտեխնոլոգիական հրթիռ է, որը կարող է միանգամից խոցել բազմաթիվ թիրախներ: