Մեդիա և տեխնոլոգիական մագնատ Իլոն Մասկը մտադիր է 3 միլիարդ դոլարով գնել CNN-ը։
Այս նախաձեռնությունը մտնում է նրա երկարաժամկետ ծրագրերի մեջ, ըստ որոնց՝ Մասկն ուզում է փոխել մեդիադաշտի, տեղեկատվության բովանդակությունը՝ զերծ մնալով կողմնակալությունից։
Մեդիադաշտ նրա մուտքը հակասական արձագանքների տեղիք է տվել, քանի որ Մասկն ինքն աչքի է ընկնում ինտրիգային կերպարով։ Նա հայտնի է իր սադրիչ հայտարարություններով, էլեկտրոնային մեքենաների, տիեզերական հետազոտությունների, արհեստական ինտելեկտի ոլորտում իր առանցքային դերակատարամամբ։
Ձեռք բերելով CNN-ը՝ նա ակնհայտորեն կառավարելու է այն, խմբագրական և բովանդակության ռազմավարության փոփոխություններ է կատարելու։ Չի բացառվում, որ լսարանի հետ թվային ներգրավվածության հեղափոխություն լինի։
Լրագրողները, գովազդատուները, խմբագիրները հետևում են գնման գործընթացին, քանի որ չգիտեն՝ CNN-ում Մասկն ավելի շատ ուշադրություն կդարձնի շահութաբերությա՞նը, բարեխղճությա՞նը, թե մարդկանց տեխնոլոգիաներով փոխարինելու ծրագրերին։