ՄԱԿ-ը Ադրբեջանին հատկացրել է 1 միլիոն դոլար տարածքներն ականներից մաքրելու համար։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ–ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ խորհրդական Չարու Բիստը:
Նա նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է ստորագրվել, իսկ ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամը 1 միլիոն դոլար է հատկացրել Ադրբեջանին: «Այս միջոցները կուղղվեն անձնակազմի ծախսերին և աջակցությանը»,- ասել է նա: