Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը աջակցում է Չինաստանի նկատմամբ Մեծ յոթնյակի երկրների ընդհանուր ռազմավարությանը, որտեղ շեշտը դրվում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման վրա, գրում է ՏԱՍՍ-ը:
«Տնտեսական շահեր ամեն տեղ կան, բայց երբ խոսքը գնում է Չինաստանի մասին, պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանման հարցերին», Լոնդոնում G7-ի աշխատանքային խորհրդակցությունից առաջ ասել է Գերմանիայի արտգործնախարարը:
Նրա խոսքերով, Մեծ յոթնյակի պետությունները կիսում են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են ժողովրդավարությունը, ազատությունը և մարդու իրավունքները, և նրանք մտադիր են դրանք կրկին պաշտպանել աշխարհում: