Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Չինաստանի և ԱՄՆ-ի ապրանքաշրջանառությունն աճել է 81,3%-ով՝ կազմելով 109,79 միլիարդ դոլար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՉԺՀ Գլխավոր մաքսային վարչությունը:
Հրապարակված տվյալների համաձայն, Չինաստանից արտահանումը Միացյալ Նահանգներ աճել է 87,3%-ով և կազմել 80,53 մլրդ դոլար: Ամերիկյան ապրանքների ներմուծումն աճել է 66,4%-ով՝ կազմելով 29,267 մլրդ դոլար: