ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, գրում է ՏԱՍՍ-ը:
«Դեկտեմբերի 12-ին Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՌԴ Պաշտպանության նախարար Գեներալ Սերգեյ Շոյգուի, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ», ասված է հաղորդագրության մեջ: Պաշտպանության նախարարի պաշտոնում սա Վաղարշակ Հարությունյանի առաջին այցն է Ռուսաստան: