Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում բախվել են երկու ավտոբուսներ։ Բախումից հետո դրանցից մեկը բռնկվել է: Այս պահի դրությամբ պարզվում է զոհերի մասին տեղեկատվությունը, լրագրողներին ասել է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության Կրասնոդարի երկրամասի գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունը:
Ըստ աղբյուրի, Կուբանում երկու ավտոբուսների բախման արդյունքում տուժել է ինը երեխա և վարորդ: «Նախնական տվյալներով՝ երեխաները թեթև վնասվածքներ են ստացել», ասել է աղբյուրը և հավելել, որ վթարի պատճառը արգելակների անսարքությունն էր: