Նովոսիբիրսկում ԳԱԱ Սիբիրյան մասնաճյուղի Մոլեկուլային և բջջային կենսաբանության ինստիտուտի Իմունոգենետիկայի լաբորատորիայի աշխատակիցներն առաջին անգամ ստացան կորոնավիրուսը չեզոքացնող հակամարմիններ։ Դա հիմք կհանդիսանա ապագայում թերապիայի և կանխարգելման միջոցների մշակման համար։
Հակամարմինները ստեղծելու համար գիտնականներն օգտագործել են COVID-19-ով հիվանդացած դոնորների արյան նմուշներ և իմունիտետ ձևավորող արյան բջիջների տեսակավորման եզակի տեխնոլոգիա, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը։
Ստացված հակամարմիններն ի վիճակի են արգելափակել վիրուսի և АСЕ2 բջջային ընկալիչի փոխազդեցությունը։ Այսպիսով նրանք կանխում են SARS-CoV-2-ի ներթափանցումը թիրախային բջիջների մեջ։