ՆԱՏՕ-ի մոտեցումը Ռուսաստանի սահմաններին վկայում է Ռուսաստանի հետ կապված չարամիտ ծրագրերի մասին: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքերով, «Եվրոատլանտյան տարածաշրջանում ոչ ոք չպետք է ամրապնդի իր անվտանգությունը ի վնաս մյուսների անվտանգության։ Նրանք հրաժարվում են այդ սկզբունքից և վախենում են վերահաստատել այն: Եզրակացությունն այժմ շատ պարզ է. դա նշանակում է, որ նրանք որոշ չարամիտ ծրագրեր ունեն Ռուսաստանի Դաշնության հետ կապված»:
«Ես ուզում եմ սխալվել», շարունակել է նախարարը: «Բայց որպեսզի ստուգենք, թե որքանով են անկեղծ արևմտյան երկրները Ռուսաստանի Դաշնության հետ նորմալ հարաբերություններ հաստատելու պատրաստակամության հարցում, անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ: Սեղանի վրա կան կոնկրետ առաջարկներ, մենք հստակ պատասխաններ մենք դեռևս չենք տեսել»: