Fars գործակալությունը հաղորդել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների իշխանությունների միջև ցանկացած բանակցություն վարելու օրենսդրական արգելքի մասին հրամանագրի նախագիծ է ներկայացվել Մեջլիս (խորհրդարան): Ծրագրի մանրամասները դեռևս չեն հաղորդվում:
Երկուշաբթի, Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել էր, որ մտադիր չէ հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, և որ Իրանը չի բանակցի Միացյալ Նահանգների հետ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ, եթե նրանք չպաշտպանեն երկրի շահերը:
Միաժամանակ Ռաիսին շեշտել է, որ Իրանը ԱՄՆ-ին կոչ է անում վերադառնալ համապարփակ ծրագրի ներքո ստանձնած պարտավորությունների կատարմանը: