Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի քանի իրանական կործանիչներ հրթիռակոծել են Իրաքյան Քրդստանում հակաիրանական կազմավորումների դիրքերը, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը հայտարարել էր, որ Իրանը մտադիր չէ հանդուրժել Հյուսիսային Իրաքում (Իրաքյան Քրդստան) ահաբեկչական խմբավորումների ակտիվության աճը, իսկ Իրանի սահմաններին սպառնալու դեպքում՝ հարվածել նրանց:
«Իսլամական Հանրապետության մի քանի ինքնաթիռներ հրթիռակոծել են (հակաիրանական) քրդական խմբավորումների դիրքերը հինգշաբթի՝ սեպտեմբերի 9-ի առավոտյան, Էրբիլի նահանգի Ալանե, Բարբազին, Հելգուրդ և Հաջի Իմրան բարձունքներում»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ: