ԱՄՆ-ի ղեկավարի պաշտոնից Դոնալդ Թրամփի հեռանալուց հետո աշխարհում լարվածությունը թուլացել է, հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
«Թրամփի վարչակազմի հեռանալուն պես աշխարհը դուրս եկավ լարված վիճակից», ասել է նա:
Ներկայացուցչի խոսքերով, այժմ միջազգային մթնոլորտում նոր իրավիճակ է նկատվում, հայտնում է Իրանի կառավարության տեղեկատվական պորտալը: