Իսրայելում կասկածում են, որ Իրանը գործնականում միջուկային զենք ունենալու շեմին է, գրում է ՌԻԱ գործակալությունը:
«Այսպիսով, այժմ աշխարհին անհրաժեշտ է այլ ծրագիր, ոչ այն, ինչ իրականում չունի: Եթե նայեք ՄԱԳԱՏԷ-ի վերջին մի քանի զեկույցներին, այնտեղ նշվում է, որ իրականում գործակալության՝ Իրանի միջուկային գործունեության ստուգումներ չկան: Իսկ Իրանը գործնականում միջուկային պետություն դառնալու շեմին է, և մենք չենք կարող դա թույլ տալ: Հետևաբար, ապագա ռազմավարության մի մասը պետք է լինի աշխարհի և հատկապես Միացյալ Նահանգների համար, գուցե նաև Իսրայելի, ցույց տալ իրական սպառնալիքը, որպեսզի որպեսզի Թեհրանը հասկանա, որ չի կարող միջուկային պետություն դառնալ առանց համապատասխան պատասխան քայլերի», – ասել է Լապիդը: