Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Լապիդ․ Իսրայելը չի ​​կարող համակերպվել Սիրիայում Իրանի ներկայության հետ

ՌԻԱ գործակալությանը տված հարցազրույցում Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը նշել է, որ Իսրայելը չի ​​կարող համակերպվել Սիրիայում Իրանի ներկայության հետ։

«Հետևաբար, տարածաշրջանը և աշխարհը պետք է հասկանան, որ մենք ինչ-որ բան կանենք դրա դեմ, ոչ միայն ձեռքերը ծալած կսպասենք Իրանից մեր քաղաքացիների դեմ ահաբեկչությանը», ընդգծել է նա:

«Բայց, ի լրումն դրա, մենք շատ սերտորեն աշխատում ենք մեր ռուս գործընկերների հետ, որպեսզի դա չվերածվի լուրջ էսկալացիայի», – հավելել է նախարարը՝ պատասխանելով Սիրիայի տարածքում Իսրայելի հարվածների հետևանքների մասին հարցին: