2022 թ. առաջին յոթ ամիսներին (հունվար-հուլիս) իրանական արտադրանքի արտահանումը հարեւան Թուրքիա աճել է 56 տոկոսով, հայտնում է Mehr-ը։
Թուրքիայի վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2022 թ. առաջին յոթ ամիսներին Իրանը Թուրքիա 443 միլիոն դոլարի արտադրանք է արտահանել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 56 տոկոսով ավել։
Ընթացիկ 2022 թ. յոթ ամիսների ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության հետ Թուրքիայի ապրանքների փոխանակումն աճել է 37 տոկոսով։
Ըստ զեկույցի՝ 2022 թ. հունվարից հուլիս ամիսներին Թուրքիան Իրանից 2.145 մլրդ դոլարի ապրանք է ներմուծել՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ 56 տոկոսով ավել։
Աղբյուր՝ News.am