Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոստացել է պահպանել Գերմանիայի օգնությունն Ուկրաինային նույնիսկ այն պարագայում, երբ Բեռլինն աջակցում է Իսրայելին ՀԱՄԱՍ-ի հետ հակամարտությունում, գրում է timesofisrael.com-ը:
«Մենք աջակցում ենք Ուկրաինային տնտեսապես, ֆինանսապես, մարդասիրական օգնությունով և նաև զենքով։ Այս աջակցությունը ոչ մի կերպ չի ազդի այն փաստի վրա, որ մենք, իհարկե, հոկտեմբերի 7-ից ի վեր մեծագույն մտահոգությամբ կենտրոնացել ենք Իսրայելի և Մերձավոր Արևելքի վրա», – ասել է Շոլցը: