Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի օրը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Գազայի հատվածում ղեկավարող ՀԱՄԱՍ արմատական շարժմանը «Իսրայելի քաղաքների վրա հրթիռահարվածները շարունակելու համար»:
«ՀԱՄԱՍ-ը հրթիռներ է արձակում Գազայի հատվածի քաղաքացիական բնակավայրերից ՝ դիտավորյալ թիրախավորելով իսրայելցի խաղաղ բնակիչներին: Իսրայելը պաշտպանվում է ՀԱՄԱՍ-ի կրկնակի ռազմական հանցագործությունից: Միջազգային հանրությունը պետք է դատապարտի ՀԱՄԱՍ-ին իր գործողությունների համար», ասվում է հրեական պետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ: