ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է, թե ինչու էր Վլադիմիր Պուտինը շնորհավորել Դոնալդ Թրամփին ԱՄՆ ընտրություններից անմիջապես հետո, իսկ Ջո Բայդենին՝ ոչ:
«Դուք տեսնում եք, որ սպասվում են որոշակի իրավական ընթացակարգեր, որոնք հայտարարել է գործող նախագահը, հետևաբար այս իրավիճակն այլ է: Ուստի ճիշտ ենք համարում, այնուամենայնիվ, սպասել պաշտոնական հայտարարությանը … Այն ժամանակ՝ ԱՄՆ-ում նախորդ նախագահական ընտրություններում, իրավական բողոքարկում չկար», ասել է նա ՌԻԱ գործակալությանը: