Աշխարհում ավելի քան 40 մլն մարդ ենթարկվում է ստրկության ժամանակակից ձեւերի, ընդ որում՝ նրանց 71 տոկոսը կանայք են։ Այս մասին նշված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարության մեջ․ հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր ավելի քան 40 մլն մարդ ժամանակակից ստրկության զոհեր են։ Այս թվի 71 տոկոսը կազմում են կանայք եւ աղջիկները։ Ստրկության ժամանակակից ձեւերը անհամամասնորեն տարածվում են աղքատների եւ մարգինալացված խմբերի, հատկապես ռասայական եւ էթնիկ փոքրամասնությունների, բնիկ ժողովուրդների ներկայացուցիչների եւ ներգաղթյալների վրա։ Գենդերային անհավասարությունը էլ ավելի շատ է ուժեղացնում խտրականության պատերնը»,- ասել է նա։