ԱՄՆ հանրապետական թեկնածուին առաջինը շնորհավորել է Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն։
Թրամփին շնորհավորել են նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Ինչպես հայտնել ենք, Դոնալդ Թրամփը հավաքել է 277 ձայն,իսկ նրա մրցակից դեմոկրատ Քամալա Հարիսը՝ 226։ Թրամփը ճեպազրույցի ժամանակ Ամերիկային խոստացե․ է «ոսկե դարաշրջան», ասել է, որ գալիս է ոչ թե պատերազմներ սկսելու, այլ պատերազմները դադարեցնելու համար։
Հետևեք մեզ նաև Տելեգրամում։