ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շատ կողմնակիցներ ցանկանում են ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն: Այս մասին խոսել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Գիտե՞ք որն է ամենահայտնի մեկնաբանությունը, որն այժմ ինձ ուղարկվում է սոցիալական ցանցերում անձնական նամակով Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Դուք չեք հավատա: Ինչպե՞ս կարող ենք ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն» – Վլադիմիր Սոլովյովի ստուդիայում «Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում ասել է Զախարովան:
Նա բացատրել է, որ այդպիսի խնդրանք ներկայացնող մարդիկ սատարում էին Թրամփին և հանրապետականներին, բայց այժմ վախենում են հետապնդումներից: